12 Դուք կուրախանաք ձեր Աստված Եհովայի առաջ,+ ինչպես դուք, այնպես էլ ձեր որդիները, աղջիկները, ստրուկներն ու ստրկուհիները, նաև ղևտացիները, ովքեր կապրեն ձեր քաղաքներում, քանի որ նրանք ձեզ պես առանձին բաժին չեն ստանալու և ժառանգություն չեն ունենալու:+
10 Ապա Նեեմիան ասաց. «Գնացեք, համեղ* բաներ կերեք, քաղցր բաներ խմեք և բաժին հանեք+ չունևորներին, քանի որ սա մեր Տիրոջը նվիրված սուրբ օր է: Մի՛ տխրեք. Եհովայից եկող ուրախությունը զորացնում է ձեզ»:*
17 Այսպիսով՝ գերությունից վերադարձածները* տաղավարներ շինեցին և մնացին դրանցում: Իսրայելացիների համար դա մեծ ուրախություն էր,+ քանի որ Նավեի որդի Հեսուի+ օրերից ի վեր այդ տոնը նման ձևով չէր նշվել:
18 Ես հասկացա, թե ինչն է լավ ու ճիշտ մարդու համար. նա պետք է ուտի, խմի ու վայելի իր ծանր աշխատանքը՝+ այն ամենը, ինչ անում է արեգակի տակ իր կյանքի սակավաթիվ օրերում, որ ճշմարիտ Աստված տվել է իրեն, որովհետև դա է իր վարձատրությունը:+