17 Քաղաքը և դրանում եղող բոլոր բաները պետք է կործանվեն.+ դրանք Եհովային են պատկանում: Միայն մարմնավաճառ Ռախաբը+ պետք է ողջ մնա, նա ու բոլոր նրանք, ովքեր նրա հետ իր տանն են, որովհետև թաքցրեց մեր ուղարկած հետախույզներին:+
28 Այդ օրը Հեսուն գրավեց Մակեդան+ և դրա բնակիչներին սրի քաշեց: Դրա թագավորին ու այնտեղ եղող բոլոր մարդկանց* կոտորեց. ոչ մեկին կենդանի չթողեց:+ Մակեդայի թագավորի+ հետ նա վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ: