30 Հեփթայեն երդվեց Եհովային՝+ ասելով. «Եթե դու ամմոնացիներին իմ ձեռքը տաս, 31 և ես հաղթանակած* վերադառնամ ամմոնացիների մոտից, նա, ով իմ տան դռնից դուրս գա ինձ դիմավորելու, Եհովային կպատկանի,+ ու ես նրան որպես ողջակեզ կմատուցեմ»:+
11 Նա երդվեց՝ ասելով. «Ո՛վ Զորքերի տեր Եհովա, եթե նայես քո աղախնի տառապանքին ու հիշես ինձ, եթե չմոռանաս քո աղախնին և մի տղա երեխա պարգևես,+ նրան քեզ կտամ, Եհո՛վա, որ իր ողջ կյանքում քեզ ծառայի, և նրա գլխին ածելի չի դիպչի»:+