18 Այդ օրը Եհովան ուխտ կապեց Աբրամի հետ՝+ ասելով. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը՝+ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատը,+19 այսինքն՝ կենեցիների,+ կենեզացիների, կեդմոնացիների, 20 քետացիների,+ փերեզացիների,+ ռաֆայիմների,+
11 (Բասանի Օգ թագավորը ռաֆայիմներից վերջին ողջ մնացածն էր: Նրա թաղման պատգարակը* երկաթից* էր, և այն մինչև հիմա գտնվում է ամմոնացիների Ռաբա քաղաքում: Դրա երկարությունը ընդունված կանգունաչափով ինը կանգուն է, իսկ լայնությունը՝ չորս կանգուն*):