-
Ծննդոց 38։7, 8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Էրը Եհովային տհաճ բաներ էր անում, ուստի Եհովան նրան մահվան մատնեց: 8 Այդ ժամանակ Հուդան ասաց Օնանին. «Ամուսնացիր եղբորդ կնոջ հետ՝ կատարելով տեգրի պարտավորությունդ. հարաբերություն ունեցիր նրա հետ, որ եղբորդ համար սերունդ առաջ բերես»:+
-
-
Հռութ 4։5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Այդ ժամանակ Բոոսն ասաց. «Իմացիր, որ Նոյեմիից արտը գնելով՝ դու նաև այրիացած մովաբացի Հռութից ես այն գնում, որպեսզի նրա մահացած ամուսնու ժառանգության հետ միշտ հիշվի նրա անունը»:+
-
-
Մարկոս 12։19Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 «Ուսուցի՛չ, Մովսեսը գրել է, որ եթե ամուսնացած մի մարդ անզավակ մահանա, նրա եղբայրը պետք է ամուսնանա նրա կնոջ հետ և իր եղբոր համար սերունդ առաջ բերի:+
-