-
Ելք 17։14Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Եհովան ասաց Մովսեսին. «Հետևյալ խոսքերը գրքում գրիր որպես հիշեցում և Հեսուին էլ հաղորդիր դրանք. «Ես լիովին բնաջինջ կանեմ ամաղեկացիներին, և նրանց հիշատակն անգամ չի մնա երկնքի տակ»»:+
-
-
1 Սամուել 14։47, 48Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
47 Սավուղը ամրապնդեց իր թագավորական իշխանությունն Իսրայելում և պատերազմեց շրջակա բոլոր թշնամիների՝ մովաբացիների,+ ամմոնացիների,+ եդոմացիների,+ Զոբայի թագավորների+ և փղշտացիների+ դեմ: Ուր էլ որ նա գնում էր, պարտության էր մատնում թշնամիներին: 48 Նա խիզախորեն կռվեց՝ ջախջախելով ամաղեկացիներին,+ և Իսրայելին ազատեց կողոպտիչների ձեռքից:
-
-
1 Սամուել 15։1-3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Դրանից հետո Սամուելն ասաց Սավուղին. «Եհովան ինձ ուղարկել էր, որ քեզ թագավոր օծեմ, և դու իշխես իր ժողովրդի՝ Իսրայելի վրա:+ Այժմ լսիր, թե Եհովան ինչ է ասում:+ 2 Զորքերի տեր Եհովան ասում է. «Ես հաշիվ եմ պահանջելու ամաղեկացիներից այն բանի համար, որ կռվեցին իսրայելացիների դեմ, երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից:+ 3 Հիմա գնա՛, հարվածի՛ր ամաղեկացիներին,+ կործանի՛ր նրանց+ և իրենց ողջ ունեցվածքը: Չխնայե՛ս նրանց: Սպանի՛ր+ տղամարդկանց ու կանանց, երեխաներին ու կաթնակեր մանուկներին, ցլերին ու ոչխարներին, ուղտերին ու էշերին»»:+
-