-
2 Օրենք 14։28, 29Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
28 Ամեն երեք տարին մեկ վերջին տարվա* բերքի ողջ տասներորդ մասը բերեք ու ամբարեք ձեր քաղաքներում:+ 29 Եվ ձեր քաղաքներում ապրող ղևտացիները, ում ձեզ պես առանձին բաժին կամ ժառանգություն չի տրվել, պանդուխտները, որբերը* և այրիները թող գան և կուշտ ուտեն,+ որ ձեր Աստված Եհովան օրհնի ձեզ ձեր բոլոր գործերում»:+
-
-
Առակներ 14։21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
21 Իր դրացուն արհամարհողը մեղք է գործում,
Բայց ով կարեկցում է խեղճին, երջանիկ է:+
-
-
1 Հովհաննես 3։17Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
17 Բայց ով այս աշխարհի բարիքներն ունի և տեսնում է, որ իր եղբայրը կարիքի մեջ է, ու կարեկցանք չի ցուցաբերում նրա հանդեպ, ինչպե՞ս կարող է ասել, որ սիրում է Աստծուն:+
-