-
Հեսու 8։30-32Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 Այդ ժամանակ Հեսուն Գեբալ լեռան+ վրա Իսրայելի Աստծու՝ Եհովայի համար մի զոհասեղան շինեց՝ 31 «զոհասեղան՝ ամբողջական քարերից, որոնց երկաթե գործիք չի դիպել»,+ ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր պատվիրել իսրայելացիներին, և ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում:+ Դրա վրա ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին Եհովային:+
32 Հետո նա պատրաստեց այն Օրենքի կրկնօրինակը,+ որը Մովսեսը գրել էր իսրայելացիների առաջ.+ նա այն փորագրեց քարերի վրա:
-