-
2 Օրենք 11։26-28Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
26 Եվ ահա այսօր ես ձեր առաջ եմ դնում օրհնություն և անեծք.+ 27 օրհնություն կստանաք, եթե հնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին, որոնք այսօր տալիս եմ ձեզ,+ 28 բայց անեծքի տակ կընկնեք, եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովայի պատվիրաններին,+ շեղվեք այն ճանապարհից, որով այսօր պատվիրում եմ գնալ, և ծառայեք ուրիշ աստվածների, որոնց չեք ճանաչում:
-
-
2 Օրենք 28։2Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Եթե միշտ հնազանդվեք ձեր Աստված Եհովային, այս բոլոր օրհնությունները կգան ու անխուսափելիորեն կհասնեն ձեզ:+
-
-
2 Օրենք 28։15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Իսկ եթե չհնազանդվեք ձեր Աստված Եհովային և բարեխղճորեն չկատարեք նրա բոլոր պատվիրաններն ու կանոնները, որ այսօր տալիս եմ ձեզ, ապա այս բոլոր անեծքները կգան ու անխուսափելիորեն կհասնեն ձեզ:+
-