-
1 Սամուել 8։5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Նրանք ասացին. «Դու ծերացել ես, իսկ քո որդիները չեն քայլում քո ուղիներով: Հիմա մեզ համար մի թագավոր նշանակիր, որ դատի մեզ, ինչպես որ ընդունված է մյուս բոլոր ազգերի մեջ»:+
-
-
1 Սամուել 10։24Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 Սամուելն ասաց ժողովրդին. «Տեսնո՞ւմ եք, թե ում է ընտրել Եհովան:+ Ամբողջ ժողովրդի մեջ նրա նմանը չկա»: Եվ ողջ ժողովուրդը սկսեց բղավել. «Կեցցե՛ թագավորը»:
-
-
1 Սամուել 11։14, 15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
14 Դրանից հետո Սամուելն ասաց ժողովրդին. «Եկեք գնանք Գաղգաղա,+ որպեսզի Սավուղին կրկին թագավոր հռչակենք»:+ 15 Ամբողջ ժողովուրդը գնաց Գաղգաղա և այնտեղ՝ Եհովայի առաջ, Սավուղին թագավոր դարձրեց: Այնուհետև խաղաղության զոհեր մատուցեցին Եհովայի առաջ,+ և Սավուղն ու բոլոր իսրայելացիները մեծ ցնծությամբ տոնեցին այդ իրադարձությունը:+
-