Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Սամուել 22։9
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 9 Այդ ժամանակ եդոմացի Դովեկը,+ որն այնտեղ կանգնած ծառաների գլխավորն էր, ասաց.+ «Ես տեսա Հեսսեի որդուն Նոբում. նա եկել էր Աքիտոբի որդու՝ Աքիմելեքի մոտ:+

  • Սաղմոս 52։ենթախորագիրը-9
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • Նվագավարին: Մասքիլ:* Դավթի երգը: Շարադրվել է այն դեպքից հետո, երբ եդոմացի Դովեկը գնացել ու Սավուղին հայտնել էր, որ Դավիթը Աքիմելեքի տուն էր եկել:+

      52 Ո՛վ ուժի տեր մարդ, ինչո՞ւ ես քո չար գործերով պարծենում:+

      Չգիտե՞ս, որ Աստծու հավատարիմ սերը միշտ է դրսևորվում:+

       2 Ածելիի պես սուր քո լեզուն+

      Դավ է նյութում ու խաբում:+

       3 Դու ոչ թե բարին ես սիրում, այլ չարը,

      Ստելը, ոչ թե ճիշտն ասելը: (Սելա)

       4 Դու, որ ստեր ես խոսում,

      Սիրում ես ամեն խոսք, որ վնաս է բերում:

       5 Աստված քեզ առհավետ կտապալի,+

      Կբռնի քեզ ու քո վրանից դուրս կհանի,+

      Երկրից՝ ապրողների միջից, արմատախիլ կանի:+ (Սելա)

       6 Արդարները կտեսնեն դա և ակնածանքով կլցվեն,+

      Նրանք կծիծաղեն չարագործի վրա ու կասեն.+

       7 «Նայե՛ք, սա այն մարդն է, ով Աստծուն իր ապաստանը* չդարձրեց,+

      Այլ իր մեծ հարստությանը վստահեց+

      Եվ իր չար ծրագրերին ապավինեց»:

       8 Իսկ ես նման կլինեմ Աստծու տան մեջ տնկված փարթամ ձիթենու.

      Ես ընդմիշտ և հավիտյան վստահում եմ Աստծու հավատարիմ սիրուն:+

       9 Քո արածների համար քեզ կգովաբանեմ առհավետ,+

      Քեզ նվիրվածների առաջ ցույց կտամ վստահությունս քո անվան հանդեպ.+

      Չէ՞ որ այն անզուգական է:*

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը