-
1 Տարեգրություն 15։27, 28Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
27 Դավիթը բարձրորակ կտորից անթև վերնահագուստ էր հագել, այդպես էին հագնված նաև տապանակը տեղափոխող բոլոր ղևտացիները, երգիչներն ու Քոնոնիան, որը վերահսկում էր տապանակի փոխադրումը և երգիչներին: Դավթի հագին նաև կտավե եփուդ* կար:+ 28 Բոլոր իսրայելացիները Եհովայի ուխտի տապանակը բերում էին ուրախ բացականչություններով,+ եղջերափողերի, շեփորների+ ու ծնծղաների նվագակցությամբ և տավիղների ու քնարների բարձր հնչյունների ներքո:+
-