Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Թագավորներ 22։14-20
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 14 Ուստի Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքբորը, Սաֆանը և Ասայիան գնացին՝ այդ մասին Օլդա մարգարեուհու+ հետ խոսելու: Նա Արասի որդի Թեկուայի որդու՝ հանդերձարանի պատասխանատու Սեղումի կինն էր և բնակվում էր Երուսաղեմ քաղաքի նոր հատվածում:+ 15 Օլդան ասաց նրանց. «Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Այն մարդուն, որը ձեզ ինձ մոտ է ուղարկել, ասեք. 16 «Եհովան ասում է. «Ես այս վայրի ու դրա բնակիչների վրա աղետ եմ բերելու՝ իրագործելու եմ այն գրքի բոլոր խոսքերը, որ Հուդայի թագավորը կարդացել է:+ 17 Իմ բարկությունը բորբոքվելու է այս վայրի դեմ և չի հանդարտվելու,+ քանի որ նրանք թողել են ինձ, զոհեր են մատուցում ուրիշ աստվածների+ ու վիրավորում են ինձ իրենց գործերով»»»:+ 18 Իսկ Հուդայի թագավորին, որը ձեզ ուղարկել է՝ գրքում գրվածի վերաբերյալ Եհովային հարցնելու, ասեք. «Ահա թե քո լսած խոսքերի մասին ինչ է ասում Իսրայելի Աստված Եհովան. 19 «Քանի որ սիրտդ զգայուն էր,* և դու խոնարհեցրիր քեզ Եհովայի առաջ,+ երբ լսեցիր այս վայրի ու դրա բնակիչների մասին իմ ասած խոսքերը, այն, որ նրանք զարհուրելի տեսարան են դառնալու, և նրանց վրա անեծք է գալու, և քանի որ պատռեցիր հագուստներդ+ ու լաց եղար իմ առաջ, ես լսեցի քեզ,– ասում է Եհովան:– 20 Դրա համար դու կմիանաս քո նախահայրերին* և խաղաղությամբ գերեզման կիջնես: Քո աչքերը չեն տեսնի այն բոլոր աղետները, որ ես բերելու եմ այս վայրի վրա»»»: Եվ նրանք պատասխանը հաղորդեցին թագավորին:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը