38 Բեսելիելը ակացիայի փայտից պատրաստեց նաև ողջակեզի զոհասեղանը: Դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն: Այն քառակուսի էր՝ երեք կանգուն բարձրությամբ:+ 2 Դրա չորս անկյուններին նա եղջյուրներ պատրաստեց: Դրանք զոհասեղանի հետ մեկ ամբողջական կտոր էին: Նա զոհասեղանը պղնձով պատեց:+