-
1 Թագավորներ 3։5-9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Գաբաոնում Եհովան գիշերով երազում հայտնվեց Սողոմոնին: Աստված ասաց նրան. «Խնդրիր ինձնից, ինչ ուզում ես»:+ 6 Սողոմոնն էլ ասաց. «Դու նվիրվածություն ու մեծ սեր* ես դրսևորել քո ծառա Դավթի՝ իմ հոր հանդեպ, որովհետև նա հավատարմությամբ, արդարությամբ ու մաքուր սրտով է ծառայել քեզ: Եվ դու մինչ օրս շարունակում ես առատորեն հավատարիմ սեր ցուցաբերել նրա հանդեպ. նրան մի որդի ես տվել, որը նստել է նրա գահին:+ 7 Ո՛վ իմ Աստված Եհովա, հիմա դու քո ծառային թագավոր ես դարձրել իմ հոր՝ Դավթի փոխարեն, թեև ես դեռ շատ երիտասարդ* եմ ու անփորձ:*+ 8 Ծառադ իշխում է քո ընտրյալ ժողովրդի+ վրա՝ մի բազմամարդ ժողովրդի, որին հնարավոր չէ հաշվել: 9 Ուստի հնազանդ սիրտ տուր ծառայիդ՝ քո ժողովրդին դատելու+ և բարին ու չարը տարբերելու համար,+ հակառակ դեպքում ինչպե՞ս կարող եմ դատել այս բազմաքանակ* ժողովրդին»:
-