-
Ելք 23։10, 11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Վեց տարի հողդ ցանիր և հավաքիր դրա բերքը,+ 11 իսկ յոթերորդ տարում մի՛ մշակիր այն. թող հանգստանա: Ինչ որ աճի, թող քո ժողովրդի աղքատներն ուտեն, իսկ ինչ որ նրանք թողնեն, վայրի կենդանիները կուտեն: Այդպես պետք է վարվես նաև քո խաղողի և ձիթենու այգու հետ:
-
-
Ղևտական 25։4, 5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Բայց յոթերորդ տարում երկիրը պետք է հանգստանա. դա Եհովային նվիրված Շաբաթ-տարի է: Ձեր արտերում սերմ չցանեք և ձեր խաղողի այգիները չէտեք: 5 Չհնձեք այն, ինչ կաճի հնձի ժամանակ ընկած հատիկներից, և չհավաքեք չէտված վազերի խաղողի բերքը: Մեկ տարի երկիրը պետք է հանգստանա:
-