-
1 Տարեգրություն 9։22-27Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Մուտքերը հսկելու համար ընտրված էր 212 դռնապան: Նրանք բնակություն հաստատեցին իրենց ավաններում՝ ըստ իրենց տոհմաբանության:+ Դավիթն ու Սամուել տեսանողը*+ այս ծառայությունը վստահել էին նրանց նախահայրերին: 23 Նրանք ու նրանց որդիները նշանակված էին պահպանելու Եհովայի տան,+ այսինքն՝ խորանի դռները: 24 Դռնապանները կանգնում էին չորս կողմերում՝ արևելյան, արևմտյան, հյուսիսային և հարավային:+ 25 Նրանց եղբայրները, որ բնակվում էին ավաններում, ժամանակ առ ժամանակ պետք է յոթ օրով գային, որպեսզի ծառայեին նրանց հետ: 26 Չորս գլխավոր* դռնապաններին, որոնք ղևտացիներ էին, վստահված էր սենյակները* և ճշմարիտ Աստծու տան գանձարանները հսկելու գործը:+ 27 Նրանք, ողջ գիշեր իրենց տեղերում կանգնած, հսկում էին ճշմարիտ Աստծու տան շուրջբոլորը, քանի որ այդ գործը իրենց էր հանձնարարված: Նրանց վստահված էր նաև բանալին, որ ամեն առավոտ բացեին տան դռները:
-