-
Նեեմիա 2։7, 8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Ապա ասացի. «Եթե թագավորը կամենում է, թող Անդրգետքի*+ կառավարիչներին հասցեագրված նամակներ տրվեն ինձ, որ նրանք թույլ տան՝ ապահով անցնեմ իրենց տարածքով, մինչև որ հասնեմ Հուդա, 8 մի նամակ էլ՝ ուղղված Թագավորական պուրակի* պահապան Ասափին, որ նա ինձ գերաններ տա տաճարին կից Միջնաբերդի+ դարպասների, քաղաքի պարսպի+ և այն տան համար, որտեղ ապրելու եմ»: Թագավորը տվեց ինձ այդ նամակները,+ քանի որ իմ Աստվածն աջակցում էր ինձ:*+
-