-
2 Տարեգրություն 5։13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
13 Երբ շեփորահարներն ու երգիչները սկսեցին ներդաշնակ կատարմամբ գովաբանել և շնորհակալություն հայտնել Եհովային, ու երբ շեփորների, ծնծղաների և այլ երաժշտական գործիքների հնչյունների ներքո երգիչները փառաբանեցին Եհովային՝ ասելով՝ «Բարի* է նա, նրա հավատարիմ սերը հավերժական է»,+ այդ ժամանակ Եհովայի տունը ամպով լցվեց:+
-
-
2 Տարեգրություն 7։6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Քահանաներն իրենց տեղերում էին կանգնած, նրանց դիմաց կանգնած էին ղևտացիները՝ նվագարանները ձեռքներին, որոնց հնչյունների ներքո Եհովայի համար երգեր էին երգվում:+ (Այդ նվագարանները պատրաստել էր Դավիթ թագավորը՝ դրանց նվագակցությամբ* Եհովային շնորհակալություն հայտնելու և այս խոսքերով գովաբանելու համար. «Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է»): Քահանաները, նրանց դիմաց կանգնած, բարձրաձայն շեփորներ էին հնչեցնում,+ իսկ այդ ընթացքում բոլոր իսրայելացիները ոտքի վրա էին:
-