Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Սամուել 22։1
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 22 Դավիթը հեռացավ այնտեղից+ ու փախավ Ոդողոմի քարայրը:+ Երբ նրա եղբայրներն ու հոր ամբողջ տունը լսեցին այդ մասին, գնացին նրա մոտ:

  • 1 Սամուել 24։3
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Նա եկավ ոչխարների քարե փարախների մոտ, որոնք ճանապարհի վրա էին: Այնտեղ մի քարայր կար, և Սավուղը ներս մտավ իր բնական կարիքը հոգալու:* Դավիթն իր մարդկանց հետ նստած էր քարայրի խորքում:+

  • Սաղմոս 142։ենթախորագիրը-7
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • Մասքիլ:* Դավթի երգը՝ ի հիշատակ այն դեպքի, երբ նա թաքնվել էր քարայրում:+ Աղոթք:

      142 Ողջ ձայնով Եհովային օգնության եմ կանչում,+

      Եհովայից բարեհաճություն եմ աղերսում:

       2 Նրան հայտնում եմ իմ բոլոր մտահոգությունները,

      Պատմում եմ իմ ցավերը,+

       3 Երբ ընկճված եմ լինում:*

      Եվ ինչ քայլ էլ անեմ, դու, ո՛վ Աստված, աչքդ ինձ վրա ես պահում:+

      Թշնամիներս իմ ճանապարհին թակարդ են դնում:

       4 Շուրջս նայիր ու տես,

      Որ ոչ մեկի պետքը չեմ:+

      Փախչելու տեղ չունեմ,+

      Ոչ ոքի հետաքրքիր չեմ:

       5 Ո՛վ Եհովա, քեզ եմ օգնության կանչում:

      Ասում եմ. «Դու իմ ապաստանն ես,+

      Կյանքում իմ ողջ ունեցածը դու ես»:*

       6 Օգնության իմ աղաղակին ուշադրություն դարձրու.

      Ես հայտնվել եմ շատ թշվառ վիճակում:

      Փրկիր ինձ հալածողների ձեռքից,+

      Որովհետև նրանք ուժեղ են ինձնից:

       7 Զնդանից ինձ դուրս բեր, որ անունդ գովերգեմ:

      Թող արդարները շուրջս հավաքվեն

      Եվ ինձ հետ ուրախանան, որ բարի ես իմ հանդեպ:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը