Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ծննդոց 4։9, 10
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 9 Ավելի ուշ Եհովան հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է քո եղբայր Աբելը»: Նա էլ պատասխանեց. «Չգիտեմ: Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»: 10 Աստված ասաց. «Այդ ի՞նչ ես արել: Լսի՛ր, ահա եղբորդ արյունը երկրից աղաղակում է+ դեպի ինձ:

  • Ծննդոց 9։5
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 5 Իսկ ձեր արյան համար, որը ձեր կյանքն է,* ես հաշիվ կպահանջեմ. հաշիվ կպահանջեմ ամեն կենդանուց, որ կթափի ձեր արյունը, և ամեն մարդուց, որ կխլի իր եղբոր կյանքը:+

  • 2 Օրենք 32։43
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 43 Ուրախացե՛ք, ո՛վ ազգեր, նրա ժողովրդի հետ.+

      Իր ծառաների արյան վրեժը նա կառնի,+

      Իր թշնամիներին հատուցում կբերի+

      Եվ իր ժողովրդի երկիրը կմաքրի»:*

  • 2 Թագավորներ 9։24
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 24 Հեուն քաշեց աղեղն ու խոցեց Հովրամի թիակների մեջտեղը: Նետը անցավ նրա սրտի միջով, և նա ընկավ իր մարտակառքի մեջ:

  • 2 Թագավորներ 9։26
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 26 «Երեկ ես Նաբովթի ու նրա որդիների արյունը տեսա,+– ասում է Եհովան,– և հենց այս հողակտորում էլ կհատուցեմ քեզ,+– ասում է Եհովան»: Ուստի հիմա բարձրացրու նրան ու գցիր այս հողակտորում, ինչպես որ Եհովան ասել է»:+

  • 2 Թագավորներ 24։3, 4
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Այս ամենն, անշուշտ, Հուդայի հետ տեղի ունեցավ Եհովայի հրամանով: Նա դա արեց, որպեսզի Հուդային հեռացնի իրենից+ Մանասեի գործած մեղքերի+ 4 և նրա թափած անմեղ արյան պատճառով.+ Մանասեն Երուսաղեմը անմեղ արյունով էր լցրել, և Եհովան չուզեց ներել նրան:+

  • Ղուկաս 11։49-51
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 49 Դրա համար էլ Աստված, ով իմաստուն է, ասաց. «Ես նրանց մոտ կուղարկեմ մարգարեների և առաքյալների, որոնցից մի քանիսին կսպանեն ու կհալածեն. 50 այնպես որ այս սերնդից կպահանջվի բոլոր մարգարեների արյունը, որ թափվել է մարդկության սկզբնավորումից* ի վեր՝+ 51 սկսած Աբելից+ մինչև Զաքարիան, որը սպանվեց զոհասեղանի և սրբարանի* միջև»:+ Այո՛, ասում եմ ձեզ, այդ ամենի համար այս սերնդից է հաշիվ պահանջվելու:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը