6 Աբրամը շարունակեց ճամփորդել այդ երկրով և հասավ մինչև Սյուքեմ+ կոչված վայրը՝ Մորեի մեծ ծառերի մոտ:+ Այդ ժամանակ քանանացիներն էին ապրում այդ երկրում: 7 Եհովան երևաց Աբրամին ու ասաց. «Քո սերնդին+ եմ տալու այս երկիրը»:+ Ուստի Աբրամն այնտեղ զոհասեղան շինեց Եհովայի համար, ով հայտնվել էր իրեն: