Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 2 Օրենք 6։10-12
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 10 Երբ ձեր Աստված Եհովան ձեզ տանի այն երկիրը, որ ձեր նախահայրեր Աբրահամին, Իսահակին և Հակոբին երդվեց տալ ձեզ,+ մի երկիր, որում կան մեծ ու գեղեցիկ քաղաքներ, որոնք դուք չեք կառուցել,+ 11 բարիքներով լի տներ, որոնք ձեր աշխատանքի արդյունքը չեն, քարե ջրավազաններ, որոնք դուք չեք փորել, խաղողի այգիներ ու ձիթենիներ, որոնք դուք չեք տնկել, և երբ ուտեք ու կշտանաք,+ 12 զգույշ եղեք՝ չլինի թե մոռանաք Եհովային,+ ով հանեց ձեզ Եգիպտոսից՝ ձեր ստրկության երկրից:

  • Հոբ 31։24
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 24 Եթե ոսկուն ապավինած լինեի,

      Զտված ոսկուն ասեի՝ «Դու իմ ապահովությունն ես»,+

  • Հոբ 31։28
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 28 Դա կլիներ մի հանցանք, որի համար դատավորներն ինձ պատժի կարժանացնեին,

      Քանի որ բարձունքներում բնակվող ճշմարիտ Աստծուն ուրացած կլինեի:

  • Առակներ 11։4
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    •  4 Հարստությունը* անօգուտ կլինի ցասման օրը,+

      Բայց արդարությունը կազատի մահից:+

  • Առակներ 11։28
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 28 Իր հարստությանն ապավինողը աղետալի հետևանքներ կկրի,+

      Բայց արդարները դալար սաղարթի պես կփարթամանան:+

  • Առակներ 23։4, 5
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    •  4 Հարստանալու համար կաշվիցդ դուրս մի արի:+

      Կանգ առ և հասկացողություն դրսևորիր:*

       5 Կնայես հարստությանը, և այն չկա,+

      Քանի որ թևեր կառնի և արծվի պես դեպի երկինք կթռչի:+

  • Մատթեոս 6։19
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 19 Այլևս ձեզ համար գանձեր մի՛ դիզեք երկրի վրա,+ որտեղ ցեցն ու ժանգը ոչնչացնում են դրանք, և գողերը՝ գողանում:

  • Մատթեոս 6։24
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
  • Մարկոս 8։36
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 36 Ի՞նչ օգուտ, որ մարդ ձեռք բերի ողջ աշխարհը, բայց կորցնի իր կյանքը:+

  • Ղուկաս 12։15
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 15 Եվ հավաքվածներին ասաց. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք ագահության ամեն դրսևորումից,+ որովհետև մարդ ինչքան էլ շատ ունենա, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»:+

  • 1 Տիմոթեոս 6։17
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 17 Իսկ նրանց, ովքեր ներկայիս աշխարհում* հարուստ են, պատվիրիր, որ գոռոզամիտ չլինեն և իրենց հույսը չդնեն անկայուն հարստության վրա,+ այլ ապավինեն Աստծուն, ով առատորեն տալիս է մեզ ամեն ինչ, որ վայելենք:+

  • 1 Հովհաննես 2։16
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 16 որովհետև այն, ինչ աշխարհում է՝ մարմնի ցանկությունը,+ աչքերի ցանկությունը+ և ունեցածը ցուցադրաբար ներկայացնելը,* Հորից չէ, այլ աշխարհից է:

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը