-
Թվեր 31։27Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
27 Այդ ավարը կիսիր և մի մասը տուր կռվի գնացած ռազմիկներին, մյուս մասը՝ մնացած ժողովրդին:+
-
-
1 Սամուել 30։23-25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
23 Բայց Դավիթն ասաց. «Եղբայրնե՛րս, այդպես մի՛ վարվեք, քանի որ Եհովան է մեզ տվել այս ամենը: Նա է պաշտպանել մեզ և մեր ձեռքը մատնել մեզ վրա հարձակված հրոսակախմբին:+ 24 Ինչպե՞ս կարելի է համաձայնվել ձեզ հետ: Բեռների մոտ նստածները նույն չափով բաժին կստանան, ինչ պատերազմի գնացածները:+ Բոլորի բաժինը հավասար կլինի»:+ 25 Այդ օրը Դավիթը սա որպես կարգ և կանոն սահմանեց Իսրայելի համար, և այն մինչ օրս ուժի մեջ է:
-