Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • 1 Թագավորներ 19։10
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 10 Եղիան պատասխանեց. «Ես մեծ նախանձախնդրությամբ եմ ծառայել Զորքերի տեր Եհովա Աստծուն,+ բայց իսրայելացիները դրժել են քո ուխտը,+ քանդել են քո զոհասեղանները և սրի են քաշել քո մարգարեներին:+ Միայն ես եմ մնացել, և հիմա նրանք ուզում են խլել իմ կյանքը»:+

  • Սաղմոս 119։139
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 139 Նախանձախնդրությունը վառվում է ներսումս,+

      Որովհետև քո խոսքերն անտեսում են հակառակորդներս:

  • Մատթեոս 21։12, 13
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 12 Հիսուսը տաճար մտավ, այնտեղից վռնդեց բոլոր առուծախ անողներին և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները:+ 13 Նա ասաց. «Գրված է՝ «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն»,+ բայց դուք այն ավազակների որջ եք դարձնում»:+

  • Մարկոս 11։15-17
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 15 Նրանք հասան Երուսաղեմ: Մտնելով տաճար՝ Հիսուսը սկսեց այնտեղից վռնդել առուծախ անողներին և շուռ տվեց դրամափոխների սեղաններն ու աղավնի վաճառողների նստարանները:+ 16 Նա թույլ չէր տալիս, որ ինչ-որ մեկը ճանապարհը կարճացնելու համար տաճարի միջով որևէ բան անցկացնի: 17 Նաև ուսուցանում էր՝ ասելով. «Չէ՞ որ գրված է. «Իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն բոլոր ազգերի համար»:+ Բայց դուք այն ավազակների որջ եք դարձրել»:+

  • Հովհաննես 2։13-17
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 13 Շուտով հրեաների Պասեքն էր լինելու,+ և Հիսուսը գնաց Երուսաղեմ: 14 Տաճարում նա տեսավ դրամափոխների, որոնք նստած էին այնտեղ, և նրանց, ովքեր ցլեր, կովեր, ոչխարներ ու աղավնիներ+ էին վաճառում: 15 Նա պարաններից մի մտրակ պատրաստեց և տաճարից քշեց ցլերին, կովերին, ոչխարներին ու վռնդեց վաճառականներին, նաև ցրիվ տվեց դրամափոխների մետաղադրամները և շուռ տվեց նրանց սեղանները:+ 16 Իսկ աղավնի վաճառողներին ասաց. «Հեռացրե՛ք դրանք այստեղից և իմ Հոր տունը այլևս առևտրի տուն* մի՛ դարձրեք»:+ 17 Եվ նրա աշակերտները հիշեցին գրվածը. «Քո տան հանդեպ նախանձախնդրությունը կբոցավառվի իմ մեջ»:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը