-
Ելք 23։30Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 Ես աստիճանաբար կքշեմ նրանց, մինչև որ բազմանաք ու տիրանաք այդ երկրին:+
-
-
Հեսու 24։12, 13Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 Ես վհատություն* գցեցի նրանց մեջ, և նրանք փախան ձեր առաջից,+ ինչպես որ ամորհացիների երկու թագավորներն էին փախել. դա ո՛չ ձեր սրով եղավ, ո՛չ էլ ձեր աղեղով:+ 13 Ես ձեզ տվեցի մի երկիր, որի համար քրտինք չեք թափել, քաղաքներ, որոնք դուք չեք կառուցել,+ և դուք բնակություն հաստատեցիք դրանցում: Ուտում եք խաղողի ու ձիթենու այգիների պտուղներից, որոնք դուք չեք տնկել»:+
-
-
1 Թագավորներ 4։25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 Սողոմոնի թագավորության ընթացքում Հուդայի և Իսրայելի բնակիչները Դանից մինչև Բերսաբեե ապահով էին ապրում. ամեն մեկը նստում էր իր խաղողի վազի և իր թզենու տակ:
-