-
Եսայիա 2։2, 3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Վերջին օրերում այն լեռը, որտեղ Եհովայի տունն է,
Ամուր կհաստատվի լեռների գագաթներից վեր,+
Բլուրներից բարձր կլինի,
Եվ ազգերը դեպի այդ լեռը կհորդեն:+
3 Շատ ժողովուրդներ կգան ու կասեն.
«Եկե՜ք, եկեք բարձրանանք Եհովայի լեռը,
Գնանք Հակոբի Աստծու տունը:+
Նա կսովորեցնի մեզ, թե որոնք են իր ճանապարհները,
Եվ մենք կգնանք նրա ուղիներով»:+
-
-
Հայտնություն 7։9, 10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Հետո տեսա մարդկանց մի մեծ բազմություն՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, որը ոչ ոք չէր կարող հաշվել:+ Այդ մարդիկ կանգնած էին գահի և Գառան առջև՝ երկար սպիտակ զգեստներ հագած+ և ձեռքներին՝ արմավենու ճյուղեր:+ 10 Նրանք բացականչում էին. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, ով նստած է գահին,+ և Գառանը»:+
-