-
Հեսու 9։18-20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
18 Բայց իսրայելացիները չհարձակվեցին նրանց վրա, քանի որ ժողովրդի տոհմապետները Իսրայելի Աստված Եհովայով էին նրանց երդում տվել:+ Ամբողջ ժողովուրդը սկսեց տրտնջալ տոհմապետների դեմ: 19 Այդ ժամանակ բոլոր տոհմապետներն ասացին ժողովրդին. «Քանի որ Իսրայելի Աստված Եհովայով ենք երդվել, չենք կարող վնասել նրանց: 20 Այսպես կվարվենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեր տված երդման պատճառով Աստծու բարկությունը մեզ վրա չգա»:+
-
-
Դատավորներ 11։34, 35Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
34 Վերջապես Հեփթայեն եկավ Մասփա՝+ իր տուն, և ահա նրա աղջիկը, դափ նվագելով ու պարելով, դուրս եկավ նրան դիմավորելու: Նա Հեփթայեի մինուճար զավակն էր: Նրանից բացի՝ նա տղա կամ աղջիկ չուներ: 35 Երբ Հեփթայեն տեսավ նրան, պատռեց իր հագուստներն ու ասաց. «Վա՜յ, աղջի՛կս, սիրտս կոտրեցիր, քանի որ դարձար մեկը, ումից ստիպված եմ բաժանվել:* Ես երդվել եմ* Եհովային և չեմ կարող խոսքիցս հետ կանգնել»:+
-