Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ելք 24։9, 10
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 9 Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը, Նադաբն ու Աբիուն, նաև Իսրայելի երեցներից 70-ը բարձրացան լեռը 10 և տեսան Իսրայելի Աստծուն:*+ Նրա ոտքերի տակ շափյուղե սալահատակի պես ինչ-որ բան կար՝ մաքուր, ինչպես ջինջ երկինքը:+

  • Եսայիա 6։1-3
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 6 Օզիա թագավորի մահվան տարում+ ես տեսա Եհովային՝ նստած իր բարձր ու վեհաշուք գահին:+ Նրա փեշերը տարածվել էին տաճարով մեկ: 2 Նրա շուրջը սերովբեներ էին կանգնած: Յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով ծածկում էր իր երեսը, երկուսով ծածկում էր ոտքերը և երկուսով թռչում էր:

       3 Նրանք մեկը մյուսի հետևից բացականչում էին.

      «Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի տեր Եհովան:+

      Ողջ երկիրը նրա փառքով է լցված»:

  • Եզեկիել 1։27, 28
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 27 Հետո տեսա, որ նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի վեր փայլ էր ճառագում,+ որը նման էր ոսկու և արծաթի համաձուլվածքի փայլի, նման էր կրակի: Նրա՝ գոտկատեղի նմանություն ունեցող հատվածից դեպի ներքև տեսա կրակի պես մի բան:+ Նրա շուրջբոլորը շողշողում էր, 28 և այդ փայլը նման էր ծիածանի,+ որ հայտնվում է ամպերի մեջ անձրևային օրը: Այսպիսին էր նրա շուրջբոլորը ճառագող լույսը: Այն ասես Եհովայի փառքը լիներ:+ Տեսնելով այն՝ ես մինչև գետին խոնարհվեցի ու լսեցի, որ ինչ-որ մեկը սկսեց խոսել:

  • Հայտնություն 4։2, 3
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 2 Աստծու ոգին անմիջապես ներգործեց ինձ վրա, և ես մի գահ տեսա երկնքում և մեկին՝ դրա վրա նստած:+ 3 Գահին նստածը հասպիս ու սարդիոն* քարերի էր նման,+ իսկ գահի շուրջբոլորը զմրուխտանման ծիածան էր:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը