16 Եվ 24 երեցները,+ որոնք Աստծու առաջ նստած էին իրենց գահերին, ծնկի եկան ու երկրպագություն արեցին նրան՝ 17 ասելով. «Ո՜վ Եհովա Աստված, Ամենակարո՛ղ, դո՛ւ, որ կաս+ և եղել ես, շնորհակալ ենք քեզ, որովհետև քո մեծ զորությունը գործի դրեցիր ու սկսեցիր թագավորել:+