-
Ելք 7։20, 21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 Մովսեսն ու Ահարոնը իսկույն արեցին այնպես, ինչպես պատվիրեց Եհովան. Ահարոնը բարձրացրեց գավազանը, փարավոնի ու նրա ծառաների աչքի առաջ հարվածեց Նեղոսի ջրին, և գետի ամբողջ ջուրը արյուն դարձավ:+ 21 Նեղոս գետի ձկները սատկեցին,+ և գետը սկսեց գարշահոտել, այնպես որ եգիպտացիները չէին կարողանում ջուր խմել գետից:+ Ողջ Եգիպտոսում արյուն էր:
-