-
Ելք 9։23-26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
23 Մովսեսն իր գավազանը մեկնեց դեպի երկինք, և Եհովան որոտ ու կարկուտ բերեց: Երկրի վրա կրակ* էր թափվում: Եհովան կարկուտ էր տեղում Եգիպտոսի վրա: 24 Կարկուտ էր թափվում, և դրա հետ՝ փայլատակող կրակ: Կարկուտը շատ սաստիկ էր. դրա նմանը երբևէ չէր եղել Եգիպտոսում այն ժամանակվանից ի վեր, երբ այնտեղ ազգ էր ձևավորվել:+ 25 Եգիպտոսի ողջ տարածքում կարկուտը հարվածեց դաշտում գտնվող ամեն ինչի՝ թե՛ մարդկանց, թե՛ կենդանիներին, ավերեց ողջ բուսականությունը և ջարդուխուրդ արեց դաշտում եղած բոլոր ծառերը:+ 26 Կարկուտ չեկավ միայն Գեսեմ երկրում, որտեղ իսրայելացիներն էին:+
-