-
Ելք 16։12-15Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 «Ես լսեցի իսրայելացիների տրտունջները:+ Նրանց ասա. «Մթնշաղին* միս կուտեք, իսկ առավոտյան հացով կկշտանաք,+ և դուք կիմանաք, որ ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»:+
13 Այդ երեկո լորեր թռան եկան ու ծածկեցին ճամբարը,+ իսկ առավոտյան ճամբարի շուրջբոլորը ցող էր նստել: 14 Երբ ցողը գոլորշիացավ, անապատում՝ գետնի երեսին, թեփանման ինչ-որ մանր բան երևաց՝+ գետնին նստող եղյամի պես մանր: 15 Երբ իսրայելացիները տեսան դա, չիմանալով, թե ինչ է՝ իրար հարցրին. «Ի՞նչ է սա»: Մովսեսն ասաց. «Սա այն հացն է, որ Եհովան տվել է ձեզ՝ ուտելու համար:+
-
-
Սաղմոս 78։24Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
24 Նրանց կերակրելու համար շարունակ մանանա տեղացրեց,
Նրանց երկնքի ցորենը տվեց:+
-