14 Ես առյուծի պես դուրս կգամ Եփրեմի դեմ,
Հզոր առյուծի պես կելնեմ Հուդայի տան դեմ:
Կպատառոտեմ նրանց ու կհեռանամ,+
Կհափշտակեմ նրանց, ու ազատող չի լինի:+
15 Կհեռանամ ու կվերադառնամ իմ տեղը,
Մինչև որ լիովին քաղեն իրենց մեղքի հետևանքները:
Այդ ժամանակ նրանք իմ բարեհաճությունը կփնտրեն:+
Երբ նեղության մեջ լինեն, ինձ կդիմեն օգնության համար»:+