-
2 Սամուել 15։2, 3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Վաղ առավոտյան նա վեր էր կենում ու կանգնում դեպի քաղաքի դարպասները տանող ճանապարհին:+ Եվ երբ ինչ-որ մեկը իր դատական գործով թագավորի մոտ էր գնում,+ Աբիսողոմը ձայն էր տալիս նրան ու հարցնում. «Դու ո՞ր քաղաքից ես»: Նա պատասխանում էր. «Քո ծառան Իսրայելի այսինչ ցեղից է»: 3 Աբիսողոմն էլ ասում էր նրան. «Քո խնդրանքը արդարացի է ու տեղին, բայց թագավորի մոտ չկա մեկը, ով կքննի քո գործը»:
-