-
Գործեր 1։16-20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 «Եղբայրնե՛ր, պետք է կատարվե՛ր այն, ինչ սուրբ ոգին Դավթի միջոցով մարգարեացել էր Հուդայի մասին,+ որն ուղեկցեց Հիսուսին ձերբակալողներին.+ 17 նա մեզանից մեկն էր+ և մեզ հետ ծառայում էր: 18 (Չարագործության դիմաց ստացած վարձով+ այս մարդը մի արտ գնեց: Նա գլխիվայր ընկավ, նրա որովայնը պատռվեց, և փորոտիքը դուրս թափվեց:+ 19 Այդ մասին իմացան Երուսաղեմի բոլոր բնակիչները, և այդ արտը իրենց լեզվով Ակելդամա կոչվեց, այսինքն՝ արյան արտ): 20 «Սաղմոսներ» գրքում գրված է. «Թող նրա բնակության վայրը ամայի դառնա, թող այնտեղ բնակվող չլինի»+ և «Նրա պատասխանատվությունը* թող ուրիշը ստանձնի»:+
-