-
Սաղմոս 42։4Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
4 Հոգիս ալեկոծվում է, երբ հին օրերն եմ հիշում,
Երբ մարդկանց բազմության հետ Աստծու տուն էի գնում,
Նրանց առջևից հանդիսավոր քայլում:
Տոն նշող այդ մեծ խմբով ուրախ գոչում էինք+
Եվ Աստծուն շնորհակալություն հայտնում:
-
-
Սաղմոս 84։10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
10 Ավելի լավ է քո տան գավիթներում անցկացրած մեկ օրը,
Քան որևէ այլ տեղ անցկացրած հազարավոր օրերը:+
Գերադասում եմ իմ Աստծու տան շեմին կանգնել,
Քան անօրենների վրաններում ապրել:
-