-
1 Թագավորներ 8։25Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 Իսկ հիմա, ո՛վ Եհովա, Իսրայելի՛ Աստված, կատարիր իմ հայր Դավթին տվածդ այս խոստումը. «Քո սերնդից իմ առաջ միշտ կլինի մեկը, ով կնստի Իսրայելի գահին, եթե միայն որդիներդ ուշադրություն դարձնեն իրենց քայլերին և ընթանան իմ ուղիներով, ինչպես որ դու ընթացար»:+
-
-
Երեմիա 33։20, 21Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
20 «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ինչպես հնարավոր չէ խափանել ցերեկվա և գիշերվա մասին իմ ուխտերը և այնպես անել, որ ցերեկն ու գիշերը ճիշտ ժամանակին չլինեն,+ 21 այնպես էլ հնարավոր չէ խափանել իմ ծառա Դավթի հետ կնքածս ուխտը.+ նրա սերնդից միշտ կլինի մեկը, ով կնստի նրա գահին:+ Հնարավոր չէ խափանել նաև այն ուխտը, որ կնքել եմ ինձ ծառայող ղևտացի քահանաների հետ:+
-
-
Մատթեոս 9։27Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
27 Երբ Հիսուսը դուրս եկավ այդտեղից, երկու կույր մարդ,+ նրա հետևից գնալով, սկսեցին բղավել. «Խղճա՛ մեզ, Դավթի՛ Որդի»:
-