Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ելք 30։34-36
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 34 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրեք հավասար չափաբաժնով անուշահոտություններ՝+ ստաշխի կաթիլներ, օնիքա,* անուշաբույր քաղբան* ու մաքուր կնդրուկ:* 35 Դրանցից խունկ պատրաստեք՝+ խառնելով դրա բաղադրիչները, ինչպես վարպետներն են անում: Այդ հոտավետ խառնուրդին պետք է աղ ավելացվի,+ և այն պետք է մաքուր ու սուրբ լինի: 36 Դրա մի մասը ծեծելով մանր փոշի դարձրեք, ապա այդ փոշու մի մասը դրեք հանդիպման վրանի մեջ՝ Վկայության տապանակի առաջ, որտեղ ես կհայտնվեմ քեզ: Խունկը պետք է ձեզ համար անչափ սուրբ լինի:

  • Ղուկաս 1։9, 10
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 9 քահանայական ծառայության հաստատված կարգի* համաձայն՝ Եհովայի սրբարանը մտնելու և խունկ ծխեցնելու պարտականությունը+ նրան էր բաժին ընկել:+ 10 Խունկ ծխեցնելու ժամանակ ամբողջ ժողովուրդը դրսում աղոթում էր:

  • Հայտնություն 5։8
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 8 Եվ երբ Գառը վերցրեց այն, 4 կենդանի էակներն ու 24 երեցները+ ծնկի եկան նրա առաջ: Նրանցից յուրաքանչյուրը քնար ուներ և խնկով լի ոսկե թասեր: (Խունկը խորհրդանշում է սրբերի* աղոթքները):+

  • Հայտնություն 8։3, 4
    Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
    • 3 Մեկ ուրիշ հրեշտակ, որը ոսկե խնկաման էր բռնել, եկավ ու կանգնեց խնկարկության սեղանի մոտ:+ Նրան մեծ քանակությամբ խունկ+ տրվեց, որպեսզի, երբ բոլոր սրբերի* աղոթքները վեր բարձրանան, նա այն մատուցի գահի առաջ գտնվող խնկարկության ոսկե սեղանի* վրա:+ 4 Եվ հրեշտակի այրած խնկի ծուխը սրբերի աղոթքների հետ բարձրացավ Աստծու մոտ:+

Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը