-
Ծննդոց 20։6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Ճշմարիտ Աստված ասաց նրան. «Գիտեմ, որ դա անկեղծ սրտով ես արել, դրա համար էլ հետ պահեցի քեզ իմ դեմ մեղք գործելուց և թույլ չտվեցի, որ դիպչես նրան:
-
-
2 Տարեգրություն 26։16-18Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 Բայց երբ Օզիան հզորացավ, նրա սիրտը հպարտացավ, և հենց դա էլ կործանեց նրան: Նա անհավատարմությամբ վարվեց իր Աստված Եհովայի հանդեպ՝ մտնելով Եհովայի տաճար, որպեսզի խնկարկության սեղանի վրա խունկ ծխեցնի:+ 17 Անմիջապես նրա հետևից մտան Ազարիա քահանան, ինչպես նաև Եհովայի մյուս խիզախ քահանաները՝ 80 հոգի: 18 Նրանք Օզիա թագավորի առաջը կտրեցին և ասացին. «Օ՛զիա, դու իրավունք չունես Եհովայի համար խունկ ծխեցնելու:+ Խունկ կարող են ծխեցնել միայն քահանաները՝ Ահարոնի սերունդները, որոնք սրբագործված* են:+ Դո՛ւրս արի սրբարանից: Դու անհավատարմությամբ վարվեցիր և Եհովա Աստծու կողմից պատվի չես արժանանա»:
-