-
Ծննդոց 1։9Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Հետո Աստված ասաց. «Թող երկնքի տակի ջրերը մեկտեղ հավաքվեն, և թող ի հայտ գա ցամաքը»:+ Եվ այդպես եղավ:
-
-
Հոբ 38։11Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
11 Եվ ասացի. «Մինչև այստեղ կհասնես ու չես գնա ավելի հեռու,
Հպարտ ալիքներդ այստեղ կանգ են առնելու»:+
-
-
Սաղմոս 136։6Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Նա երկիրը տարածել է ջրերից վեր,+
Որովհետև նրա հավատարիմ սերը հավերժական է:
-
-
Երեմիա 5։22Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
22 Մի՞թե ինձնից չեք վախենում,– ասում է Եհովան,–
Չպե՞տք է արդյոք դողայիք իմ առաջ.
Չէ՞ որ ես եմ ծովի համար ավազը դրել որպես սահման,
Որ դրանից այն կողմ չանցնի. դա հարատև կանոն է:
Թեև ալիքները մոլեգնում են, բայց չեն կարողանում անցնել այդ սահմանը,
Թեև շառաչում են, բայց չեն կարողանում հատել այն:+
-