-
Ելք 14։19, 20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը,+ որ գնում էր Իսրայելի ճամբարի առջևից, գնաց ու կանգնեց նրանց հետևի կողմում: Եվ ամպի սյունը, որ նրանց առջևում էր, տեղափոխվեց նրանց հետևի կողմը:+ 20 Այդպես այն կանգնեց եգիպտացիների ու իսրայելացիների ճամբարների միջև:+ Մի կողմի համար այն խավար ամպ էր, իսկ մյուս կողմում լուսավորում էր գիշերը,+ այնպես որ եգիպտացիները ամբողջ գիշեր չմոտեցան իսրայելացիներին:
-
-
Եսայիա 37։36Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
36 Եհովայի հրեշտակը դուրս եկավ և ասորեստանցիների բանակում 185 000 հոգու սպանեց: Երբ վաղ առավոտյան մարդիկ վեր կացան, տեսան, որ իրենց շուրջբոլորը դիակներ են:+
-