-
Ծննդոց 1։29Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Ապա Աստված ասաց. «Ահա ես ձեզ տալիս եմ ամեն սերմնատու բույս, որ աճում է ողջ երկրի վրա, և ամեն ծառ, որը սերմ ունեցող պտուղ է տալիս: Թող դրանք ձեզ համար կերակուր լինեն:+
-
-
Սաղմոս 144։3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
3 Ո՛վ Եհովա, ի՞նչ է մարդը, որ նկատում ես նրան,
Կամ մահկանացու մարդու որդին, որ ուշադրություն ես դարձնում նրան:+
-
-
Մատթեոս 6։30Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
30 Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե առավել ևս ձեզ չի հագցնի, ո՛վ թերահավատներ:
-
-
Եբրայեցիներ 2։6-8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
6 Բայց մի անգամ մի մարդ վկայեց այդ մասին՝ ասելով. «Ի՞նչ է մարդը, որ հիշում ես նրան, ի՞նչ է մարդու որդին, որ հոգ ես տանում նրան:+ 7 Հրեշտակներից նրան փոքր-ինչ ցածրացրիր, փառքով ու պատվով պսակեցիր և նշանակեցիր իշխելու քո ձեռքի գործերի վրա: 8 Ամեն ինչ նրան հպատակեցրիր՝ դնելով նրա ոտքերի տակ»:+ Ամեն ինչ նրան հպատակեցնելով՝+ Աստված չթողեց մի բան, որ ենթակա չլինի նրան:+ Ճիշտ է, հիմա մենք դեռ չենք տեսնում, որ ամեն բան Հիսուսին է հպատակեցված,+
-