-
2 Սամուել 20։9, 10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Հովաբը հարցրեց Ամեսային՝ «Եղբա՛յրս, ամեն ինչ լա՞վ է», և աջ ձեռքով բռնեց Ամեսայի մորուքից՝ ձևացնելով, թե ուզում է համբուրել նրան: 10 Ամեսային չանհանգստացրեց այն, որ Հովաբի ձեռքին սուր կա: Հովաբը սուրը խրեց նրա որովայնը,+ ու փորոտիքը գետնին թափվեց: Նա ստիպված չեղավ հարվածը կրկնել. մեկ հարվածը բավական էր նրան սպանելու համար: Դրանից հետո Հովաբն ու իր եղբայրը՝ Աբեսսան, գնացին հետապնդելու Բիքրիի որդի Սաբեեին:
-