-
Ժողովող 3։19, 20Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
19 որովհետև թե՛ մարդու և թե՛ կենդանու վերջը նույնն է:+ Ինչպես մեկն է մեռնում, այնպես էլ մյուսն է մեռնում, և բոլորն էլ մեկ ոգի ունեն:+ Այնպես որ մարդը կենդանուց ոչ մի առավելություն չունի, քանի որ ամեն ինչ փուչ է: 20 Բոլորը նույն տեղն են գնում:+ Բոլորը հողից են ստեղծվել,+ և բոլորը դեպի հողն են հետ դառնում:+
-
-
Ժողովող 9։2, 3Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
2 Բոլորի վերջը նույնն է՝+ թե՛ արդարների ու անարդարների,+ թե՛ բարիների, մաքուրների ու անմաքուրների և թե՛ զոհ մատուցողների ու չմատուցողների: Բարի մարդուն սպասում է այն, ինչ մեղավորին, և երդում անողին՝ այն, ինչ երդում անելուց զգուշացողին: 3 Արեգակի տակ այսպիսի դժբախտություն կա. քանի որ բոլորի վերջը նույնն է,+ մարդկանց սիրտը լի է չարությամբ: Իրենց ողջ կյանքի ընթացքում նրանք անմտությամբ* են վարվում, իսկ հետո մեռնում են:
-