-
Ամբակում 2։18, 19Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
18 Ի՞նչ օգուտ կա քանդակված կուռքից,
Չէ՞ որ այն մարդն է պատրաստել:
Ի՞նչ օգուտ կա ձուլածո արձանից և ստեր սովորեցնող ուսուցչից,*
Անգամ եթե շինողը ապավինում է դրանց:
Իրականում նա փուչ աստվածներ է պատրաստում, որոնք համր են:+
19 Վա՜յ նրան, ով փայտի կտորին ասում է՝ «Արթնացի՛ր»,
Կամ համր քարին՝ «Զարթնի՛ր, սովորեցրո՛ւ մեզ»:
-