-
1 Թագավորներ 21։15, 16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
15 Հենց որ Հեզաբելը լսեց, որ Նաբովթին քարկոծել են, ու նա մահացել է, Աքաաբին ասաց. «Գնա տիրացիր հեզրայելացի Նաբովթի խաղողի այգուն,+ որը նա հրաժարվեց վաճառել քեզ, որովհետև նա այլևս ողջ չէ, մահացել է»: 16 Լսելով, որ Նաբովթը մահացել է՝ Աքաաբը գնաց հեզրայելացի Նաբովթի այգին, որ տիրանա դրան:
-