-
2 Սամուել 7։16Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
16 Քո տունը և թագավորական իշխանությունը հավիտյան կանգուն են լինելու քո առաջ: Քո գահը ընդմիշտ հաստատուն է լինելու»»»:+
-
-
2 Սամուել 23։5Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
5 Մի՞թե այդպիսին չէ իմ տունը Աստծու առաջ.
Այն իմ լիակատար փրկությունն է ու իմ ողջ ուրախությունը.
Մի՞թե այդ պատճառով չէ, որ նա ծաղկեցնում է իմ տունը:+
-
-
Սաղմոս 89։28, 29Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
29 Հաստատուն կդարձնեմ նրա սերունդը, որ հավետ շարունակվի,
Կամրապնդեմ նրա գահը, որ երկնքի պես մնայուն լինի:+
-
-
Երեմիա 33։25, 26Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
25 Եհովան ասում է. «Ինչպես որ անփոփոխ են ցերեկվա ու գիշերվա մասին իմ ուխտն+ ու երկնքի և երկրի առնչությամբ հաստատածս կանոնները,+ 26 այնպես էլ անփոփոխ է իմ այն խոստումը, համաձայն որի՝ երբեք չեմ մերժի Հակոբի սերունդներին և իմ ծառա Դավթի սերունդներին, և նրա սերնդից միշտ կլինի մեկը, ով կիշխի Աբրահամի, Իսահակի և Հակոբի սերունդների վրա. չէ՞ որ ես վերադարձնելու եմ ժողովրդին գերությունից+ և խղճալու եմ նրան»»:+
-
-
Գործեր 13։34Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
34 Աստված հարություն տվեց նրան, և նա այլևս ապականություն չէր տեսնելու: Աստված այդ մասին ասել էր. «Ձեր հանդեպ հավատարիմ սեր եմ դրսևորելու, ինչը խոստացել եմ Դավթին, և այս խոստումը վստահարժան է»:+
-