-
Եսայիա 40։9, 10Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
9 Բարձր լեռ բարձրացիր, ո՛վ կին,
Որ բարի լուր ես բերում Սիոնին:+
Ողջ ուժովդ բացականչիր, ո՛վ կին,
Որ բարի լուր ես բերում Երուսաղեմին:
Բացականչիր, մի՛ վախեցիր:
Հուդայի քաղաքներին ազդարարիր.
«Ահա ձեր Աստվածը»:+
10 Գերիշխան Տեր Եհովան կգա և իր զորությունը ցույց կտա:
Նրա մոտ է պարգևը, որ նա շնորհելու է,
Նրա մոտ է վարձատրությունը, որ նա տալու է:+
-
-
Հայտնություն 22։12Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
12 «Շուտով գալու եմ և հատուցելու եմ ամեն մեկին՝ ըստ իր գործերի:+
-