-
Հռոմեացիներ 9։31-33Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
31 Մինչդեռ իսրայելացիները, որ ջանում էին արդար համարվել՝ պահելով Օրենքը,* չկարողացան հասնել այդ նպատակին: 32 Ի՞նչն էր պատճառը: Պատճառն այն էր, որ նրանք ձգտում էին հասնել այդ նպատակին գործերի միջոցով, ոչ թե հավատով: Ուստի նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթակղության քարին»,+ 33 որի մասին գրված է. «Սիոնում ես գայթակղության քար+ եմ դնում՝ ժայռ, որը խոչընդոտ է նրանց ճանապարհին, բայց նրան հավատացողը չի հիասթափվի»:+
-
-
1 Կորնթացիներ 1։23Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
23 իսկ մենք քարոզում ենք սյան վրա մահապատժի ենթարկված Քրիստոսի մասին, ինչը գայթակղության քար է հրեաների համար և հիմարություն՝ ուրիշ ազգերի համար:+
-
-
1 Պետրոս 2։7, 8Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
-
-
7 Ձեզ համար նա թանկարժեք է, քանի որ հավատում եք, բայց չհավատացողների համար այդպես չէ. սուրբ գրվածքներից մեկում ասվում է՝ «Այն քարը, որ մերժեցին շինարարները,+ դարձավ գլխավոր անկյունաքարը»,*+ 8 նաև «գայթակղության քար և ժայռ, որը խոչընդոտ է ճանապարհին»:+ Նրանք սայթաքում են, քանի որ չեն հնազանդվում խոսքին: Հենց այսպիսի վախճան է որոշված նման մարդկանց համար:
-